կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 11:33
Աշխարհ

Չավուշօղլուն վիրավորվել և հրաժարվել է հանդիպել Պոմպեոյի հետ

Չավուշօղլուն վիրավորվել և հրաժարվել է հանդիպել Պոմպեոյի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հրաժարվել է Ստամբուլում հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ` ամերիկացի գործընկերոջ վարքը համարելով «անհարգալից». գրում է Bloomberg News-ը:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Պոմպեոն տասնօրյա շրջագայություն է սկսում Եվրոպայում և Մերձավոր Արևելքում: Շրջագայության մեջ է մտնում Ստամբուլը, որտեղ Պոմպեոն կհանդիպի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի՝ աշխարհի հույն ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդի հետ՝ քննարկելու աշխարհում կրոնական ազատությունը:

Հայտարարության մեջ չի նշվել Չավուշօղլուի կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումների մասին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը վրդովեցրել է Պոմպեոյի`այցի համար հայտարարված պատճառը, և այն որակվել է «երկերեսանի»:

Ըստ Bloomgerg-ի՝ պարզվել է, որ Անկարա այցելելուց հետո Պոմպեոն Չավուշօղլուին հրավիրել է իր հետ հանդիպման: Bloomberg-ի թուրքական աղբյուրը հայտնել է, որ Չավուշօղլուն վիրավորված է Պոմպեոյի վերաբերմունքից:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը լրագրողներին ասել է, որ Պոմպեոն վիրավորելու մտադրություն չի ունեցել, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների բացակայությունը բացատրվել է «ժամանակացույցի սխալով»: