Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ որևէ մտադրություն չունի հանդիպելու ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որն աշխատանքային այցով ժամանելու Է Անկարա. հայտնում է Skynews-ը:
«Ես հանդիպումներ չեմ անցկացնի ո՛չ Փենսի, ո՛չ Էլ Պոմպեոյի հետ: Նրանց հետ կհանդիպեն իրենց թուրք գործընկերները»,- մանրամասնել Է նա՝ նկատի ունենալով, որ ամերիկացի պաշտոնյաների հետ կհանդիպեն Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Մինչդեռ Սպիտակ տան կողմից հոկտեմբերի 15-ին տարածված մամուլի տեղեկագրում նշված Է, որ հոկտեմբերի 17-ին պլանավորված Է Փենսի հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ, որի ընթացքում փոխնախագահը «կհաստատի Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները պահպանելու՝ Թրամփի մտադրությունը», քանի դեռ չի հաջողվել կարգավորել ստեղծված իրադրությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու համար: Այդ հրամանագրի հիման վրա Վաշինգտոնը պատժամիջոցներ Է սահմանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչների նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի կառավարության պաշտոնյաների, ինչպես նաև պետական կորպորացիաների դեմ:
Հավելենք, որ քիչ առաջ Սպիտակ տունը հայտարարեց, որ, չնայած Էրդողանի հայտարարությանը, միևնույն է, Փենսը կմեկնի Թուրքիա: