|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բացառել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի հնարավորությունը:
«Ամեն անգամ Իրանի մասին խոսելիս Պոմպեոն անարգում է ինձ: Ինչո՞ւ պետք է պատասխանեմ նրա հեռախոսազանգին»,- Reuters գործակալության հետ զրույցում ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Գործակալությունը նշել է, որ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Զարիֆն ու Պոմպեոն երբեւէ անմիջականորեն չեն խոսել:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից Մորգան Օրտագոսը, պատասխանելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության հնարավորության եւ դրա հավանական ձեւաչափի մասին, ասել էր. «Երբ վրա հասնի երկխոսելու ժամանակը, մենք համոզված ենք, որ կունենանք ցանկացած միջոց դա իրականացնելու համար»:
Պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ, իր հերթին անդրադառնալով թեմային, ասել էր. «Կան բազմաթիվ միջոցներ, որոնցով մենք կարող ենք հաղորդակցվել»: