կարևոր
4219 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-02 11:44
Հասարակություն

Խնդիրը նիկոլավարի «լուծելուց» հետո զինվորը ստիպված էր ամբողջ շաբաթ նույն ներքնազգեստով մնալ․ Կարեն Վրթանեսյան

Խնդիրը նիկոլավարի «լուծելուց» հետո զինվորը ստիպված էր ամբողջ շաբաթ նույն ներքնազգեստով մնալ․ Կարեն Վրթանեսյան

Նիկոլի երեկվա հարցազրույցից հետո, որում հայտարարեց, թե բանակն ամեն ինչ ունի, այսօր արդեն ՊՆ-ն է պաշտոնական ռելիզով «ըսպառնում» քրեական հետապնդմամբ նրանց, ովքեր սոցցանցերով բանակի համար բան-ման են հավաքում։

Գրում են. «Եւս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները»։

Իսկ հիմա, հարգելիներս, պատմեմ, թե ինչպես 2018 մայիսին Նիկոլը լրիվ նույն ոճով «լուծեց» բանակում զինվորականների ներքնազգեստի (նույն ինքը մայկա-տռուսիկի) խնդիրը...

Եթե հիշում եք, իշխանությունը զավթելուց հետո իր առաջին լայվերից մեկը նվիրված էր բանակում մայկա-տռուսիկի խնդրին։

Ծնողներն իսկապես դժգոհ էին, որ ստիպված են ամեն ամիս մայկա-նասկի-թումբան ուղարկել իրենց որդիներին, որոնք դրանք լվալու հավես հիմնականում չունեին, հագնում էին 1–2–3 օր, հետո դեն շպրտում։ Բնականաբար, բանակի շաբաթը մեկ տված «ադնառազվի» ներքնազգեստը չէր հերիքում։

Իր այդ հիշարժան լայվի ժամանակ Նիկոլը հայտարարեց, թե ֆսյո, մայկա-տռուսիկի հարցը լուծված է։ Ասում է. «Էլ ոչ մեկդ մայկա-տռուսիկ չուղարկեք, վայն էկել ա էն հրամանատարի, որ լսել եմ, իմացել եմ, որ իր զինվորը մայկա-տռուսիկ ա ուզել ծնողից»։ Մոտավորապես սենց, էլի... Ու, եթե զինվորը հանկարծ ներքնազգեստ ուզեր ծնողից, ծնողները պիտի զանգեին փոխվարչապետին (նույն ինքը՝ ագենտ Աղրըդաղին)։

Չգիտեմ, հիշո՞ւմ եք, թե ինչ համազգային հրճվանք սկսվեց այդ հայտարարությունից հետ։ Թե բա. «Այ տեսե՛ք, թալանչիները 30 տարի լափում էին մեր երեխեքի մայկա-տռուսիկները, իսկ Նիկոլը մի հրամանով բոլոր հարցերը լուծեց»։

Այդ հայտարարությունից ամիսներ անց որդիս գնաց ծառայելու։

Շատ արագ պարզ դարձավ, թե ինչպես է Նիկոլը «լուծել» ներքնազգեստի խնդիրը։

Բանակում, ինչպես և նախկինում, շարունակում էին ներքնազգեստ տալ շաբաթը մեկ, բայց հրամանատարները ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼԵԼ էին զինվորներին տնեցիքից մայկա-տռուսիկ ուզել։

Այսինքն խնդիրը նիկոլավարի «լուծելուց» հետո զինվորը ստիպված էր ամբողջ շաբաթ նույն ներքնազգեստով մնալ։ Պարզ է, չէ՞, թե ինչ կլինի, եթե ամբողջ օրը ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող առողջ ջահել տղամարդը 1 շաբաթ ներքնազգեստ չփոխի։

Ավելին՝ սպաները պարբերաբար անսպասելի խուզարկություններ էին անում ու ԲՌՆԱԳՐԱՎՈւՄ էին զինվորներից տարբեր մաքսանենգ ճանապարհներով ծնողների ուղարկած տռուսիկ-նասկիները։ Զինվորները ստիպված թաքցնում էին գուլպաները տետրերում, տռուսիկները՝ ինչ-որ թաքստոցներում, մի խոսքով...

Այս դժոխքը տևեց մի քանի ամիս, մինչև այլ ղալմաղալների ֆոնին տռուսիկացավի մասին աստիճանաբար մոռացան ու ծնողները նորից կարողացան ներքնազգեստ ուղարկել իրենց ծառայող տղերքին...

[ՀԱՎԵԼՈւՄ] Այս գրառմանը ծանոթ մարդ արձագանքեց, գրեց երկտողով, որ 2019–20թթ իրենց նույնիսկ ամեն շաբաթ չէին տալիս ներքնազգեստ, 2–3 շաբաթը մեկ։ Փաստորեն՝ ավելի էր վատացել վիճակը։ Զատո՝ ելակ...

Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող,

տեղեկատվական անվտանգության փորձագետ