|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 15 ամյա աշակերտը Վիսկոնսինի ավագ դպրոցում ատրճանակով 23 աշակերտի և մեկ ուսուցչի հինգ ժամ պատանդ է պահել: Ոստիկանների՝ դասարան մտնելուց հետո նա կրակել է իր վրա: Այլ վնասվածքներ չեն եղել:
Աշակերտներից մեկն ասել է, որ նրանք դասերից հետո Հունական միֆերի մասին ֆիլմ դիտելիս են եղել, երբ տղան հանել է ատրճանակն ու կրակել պրոյեկտորին: Նա ստիպել է աշակերտներին իրենց բջջային հեռախոսները դնել սենյակի կենտրոնում, իսկ հետո ջարդել է իր հեռախոսը՝ երբ այն զանգել է:
Դեռահասը, որի անունը չի հրապարակվել, տեղափոխվել է հիվանդանոց, և նրա վիճակի մասին՝ երկուշաբթի գիշերվա տվյալով, տեղեկություններ չեն եղել: