Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրատապ այցով մեկնել են Մոսկվա։
Մեր լուրը հաստատեցին «Իմ քայլի» պատգամավորները։ Խորհրդարանական մեր աղբյուրներն ասացին նաեւ, որ հայ պատգամավորների մոսկովյան այցի նպատակը ռուս գործընկերների հետ շփումն է, ուզում են հասկանալ տրամադրությունները, եւ եթե հնարավոր է, նաեւ աջակցություն խնդրել։
Սակայն պարզվում՝ պատգամավորների այցը պաշտոնական չէ, այլ՝ մասնավոր։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը մեր հարցին ի պատասխան՝ հարցով պատասխանեց․ «Իսկ ԱԺ կայքում գործուղման մասին կարգադրություն կա՞»։ Ապա շարունակեց․ «Եթե չկա, ուրեմն գործուղում չկա»։
Հետո էլ առանձնակի ինքնավստահությամբ փոխանցեց, թե մեր նշած պատգամավորները Հայաստանում են, ոչ մի տեղ չեն մեկնել, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում