կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 11:42
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ քայլի» պատգամավորները, մեկը մյուսին սիրտ տալով, իրականությունից կտրվել են․ Արա Զոհրաբյան

Փաստաբանները գործադուլ են անում, նրանք երթով շարժվում են ԱԺ և Գլխավոր դատախազություն՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ այսօր փաստաբանները դատական նիստերի և քննչական գործողությունների չեն մասնակցելու։

Նրանք երթով շարժվում են ԱԺ՝ ներկայացնելու երկու փաստաթուղթ․ մեկը՝ հորդոր ԱԺ այն պատգամավորներին, որոնք փաստաբանի կարգավիճակ են ունեցել և այն կասեցրել են պատգամավոր դառնալով․նրանց հորդորելու են դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և որպես անկախ պատգամավորներ գործել, մյուսը՝ ԱԺ նախագահին ուղղված կոչ է, որով պահանջում են վերացնել ռազմական դրությունը և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։

Հետո փաստաբանները ԱԺ-ից երթով շարժվելու են դեպի Գլխավոր դատախազություն և ներկայացնելու են հաղորդում հանցագործության մասին՝ ասելու, որ առերևույթ ուսումնասիրության արդյունքում առկա են դավաճանության հանցակազմի տարրեր վարչապետի արարքում։

Արա Զոհրաբյանը կարծում է, որ պատգամավորները դուրս չեն գալիս «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ, մեկը մյուսին սիրտ տալով, իրականությունից կտրվել են և նրանց թվում է, որ վարչապետի ձեռքին է իշխանությունը։

«Բայց այդպես չէ, ժողովուրդը վարչապետին բնավ չի վստահում և չի ընդունում։ Կան, այո, խմբեր, որոնք դեռևս շարունակում են նրան հարել։ Պատգամավորներն էլ, երբ տեսնեն՝ ամբողջ հանրույթը վարչապետին մերժում է, կարծում եմ, նրանք էլ խելքի կգան և կանցնեն ժողովրդի կողմը»,-ասաց Արա Զոհրաբյանը։

Գորիսի քաղաքապետին ձերբակալելը, Արա Զոհրաբյանի կարծիքով, քաղաքական հետապնդում է՝ կապված նրա դիրքորոշման հետ, որ հայտարարել էր՝ չի թույլատրելու վարչապետի մուտքը Սյունիքի մարզ։

Մանրամասն՝ տեսանյութում․