կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 10:51
Արցախ

Ալիևն առանց Էրդողանի թույլտվության պայմանագիր է ստորագրել Արցախի վերաբերյալ. Պուտինը չի թույլատրել. WarGonzo

Ալիևն առանց Էրդողանի թույլտվության պայմանագիր է ստորագրել Արցախի վերաբերյալ. Պուտինը չի թույլատրել. WarGonzo

Ալիևն առանց Էրդողանի թույլտվության պայմանագիր է ստորագրել Արցախի վերաբերյալ: Այս մասին @wargonzo-ին հայտնել են Ստամբուլի իրավասու աղբյուրները:

«Դիվանագիտական շրջանակների տվյալների համաձայն՝ Ալիևը Պուտինից քսան րոպե ժամանակ է խնդրել, որպեսզի Էրդողանի հետ համաձայնեցնի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հայտնի փաստաթուղթը: Ռուսաստանի Դաշնության նախագահը նման հնարավորություն չի տվել Ալիևին:

Բնականաբար, այս հանգամանքը լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի և Անկարայի միջև հարաբերություններում, քանի որ Էրդողանի ծրագրերի մեջ չէին մտնում տարածաշրջանը ՌԴ ՊՆ-ի վերահսկողության տակ հանձնելը:

Այս պատերազմի համար գրված թուրքական սցենարի մեջ հաշվարկն այն էր, որ, բացի ռուսական զորամիավորումից, թուրքական զորքերը պետք է տեղակայված լինեն անմիջապես Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի սահմանազատման գծում: Գործող համաձայնագիրը դա չի ենթադրում:

Թուրքական զորքերի արտակարգ մուտքը Ադրբեջանի տարածք, որը վերջերս հաստատվել է Թուրքիայի խորհրդարանի կողմից, այս ներքին հակամարտության հետևանքն է: Էրդողանը շտապ փորձում է լրացնել աշխարհաքաղաքական միավորները, որոնք տրվել էին Մոսկվային Ալիևի կողմից։

Թուրքամետ ահաբեկչական խմբավորումների զինյալների ներկայության հարցը մնում է բաց: Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Մոսկվան և Թեհրանը պահանջել են անհապաղ դուրս բերել արմատական տարրերին Անդրկովկասից: Ալիևը խոստացել է կատարել այդ պահանջները:

Էրդողանը կրկին դեմ է դրան: Նա ծայրահեղականների հետ կապված իր սեփական ծրագրերն ունի, որոնց մասին մենք ձեզ կպատմենք շուտով»,– հայտնում է թելեգրամյան ալիքը։