կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-26 16:28
Տարածաշրջան

Իրաքում հայտարարել են Սադամ Հուսեյնի աջ ձեռք, հեղինակավոր Իզաթ ալ Դուրիի մահվան մասին

Իրաքում հայտարարել են Սադամ Հուսեյնի աջ ձեռք, հեղինակավոր Իզաթ ալ Դուրիի մահվան մասին

Իրաքում նախկինում իշխող «Բաաթ» կուսակցությունը երկուշաբթի հայտարարել է Իզաթ Իբրահիմ ալ Դուրիի՝ Սադամ Հուսեյնի դարաշրջանի ականավոր պաշտոնյաներից մեկի մահվան մասին: Այս մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը:

Նախկին ՆԳ նախարար ալ Դուրին Սադամ Հուսեյնի խնամին էր և գրեթե քառորդ դար, մինչև ռեժիմի տապալումը՝ 2003 թ., ծառայում էր որպես Հեղափոխական հրամանատարության խորհրդի  նախագահի տեղակալ և «Բաաթ» կուսակցության քարտուղար՝ ըստ էության հանդիսանալով պետության երկրորդ դեմքը: 2003-ին կուսակցությունը հայտարարվեց օրենքից դուրս, բայց այն շարունակեց գոյություն ունենալ, և վերջին 14 տարիներին այն ղեկավարում էր ալ Դուրին: Նա 78 տարեկան էր:

2003-ի ապրիլին Իրաք ներխուժումից և Բաղդադի անկումից հետո ալ Դուրին, ինչպես իրաքյան ռեժիմի շատ պաշտոնյաներ, թաքնվեցին: Սադամ Հուսեյնին գերեվարելուց և մահապատժի ենթարկելուց հետո նա դարձավ ամերիկյան օկուպացիայի և Իրաքի նոր իշխանությունների դեմ զինված դիմադրության առաջնորդներից մեկը՝ 2007 թ.-ի հոկտեմբերին ղեկավարելով բաաթիստական տարբեր խմբերի միավորված ճակատը:

Նրա համար հայտարարվել էր 10 միլիոն դոլար պարգև: Ալ Դուրիի առևանգման կամ մահվան մասին լուրերը մամուլում հայտնվում էին բազմիցս, բայց հետագայում դրանք հերքվում էին։