| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նոր հետաքրքիր փաստեր են ներկայացված Ռոն Քեսլերի՝ Սադամ Հուսեինի մասին պատմող «Ահաբեկչի ժամանակը» գրքում: Հեղինակը գրի է առել Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ նշանակության գործակալ Ջորջ Պիրոյի հիշողությունները, վերջինս մոտ ութ ամիս շարունակ այցելել է բանտարկված Սադամ Հուսեյնին:
Պիրոյին հաջողվել ընկերական հարաբերություններ հաստատել նախկին բռնակալի հետ: Նա պատմում է, որ Հուսեյնին հարցաքննում էին հատուկ եւ տարօրինակ մեթոդներով: Նրան հյուրասիրում էին սուրճ, արեւելյան քաղցրավենիք, կուբայական սիգարներ՝ կարծելով, թե ճոխության սովոր Հուսեյնը, հաճույքներով տարվելով, ավելի հեշտությամբ կխոստովանի ամեն բան:
Սակայն ըստ Պիրոյի, ԱՄՆ-ը թերագնահատել էր Սադամին. նա բոլորովին էլ պարզունակ եւ անգրագետ բռնակալ չէր, ինչպես կարծում էին: Պիրոյի խոսքերով՝ նա ոչ միայն բնատուր խելք ուներ, նաեւ շատ զարգացած էր:
Գրքում խոսվում է այն մասին, որ Սադամն այնքան է վստահել, Պիրոյին, որ իբր նրան խոստովանել է, թե ինքն իսկապես հրամայել է ոչնչացնել 180 000 քրդերի, եւ բոլորովին չի ափսոսում դրա համար, ափսոսում է միայն, որ արդեն ավելին չի կարող անել: Հուսեյնը Պիրոյին նաեւ ասել է, որ զանգվածային ոչնչացման զենք չունի, բայց շատ կուզենար ունենալ:
Նմանատիպ շատ ու շատ փաստեր կան Քեսլերի գրքում, սակայն դեռեւս պարզ չէ՝ դրանք իրական փաստե՞ր են, թե՞ պարզապես սենսացիայի եւ գրքի լավ վաճառքի համար հորինված նյութեր:
Պաշտոնական Վաշինգտոնը դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել այս գրքին: