|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ըստ եգիպտական «Ալ Ահրամ» թերթի` Իրաքի նախկին առաջնորդին շատ նման Մուհամեդ Բիշրին մի խումբ զինված անձինք բռնությամբ նստեցրել են մեքենա ու տարել անհայտ ուղղությամբ:
Նրա որդին` Մահմուդ Բիշրը, տեղեկացրել է, որ մինչ այդ իր հորն առաջարկել էին նկարահանվել պոռնո ֆիլմում` դրա դիմաց առաջարկելով մոտ 700 հազար ԱՄՆ դոլար: «Սակայն հայրս այդ առաջարկը չընդունեց եւ դրանից հետո պարբերաբար սպառնալիքներ էր ստանում»,- պատմել է նա` հավելելով, որ իրենք սպառնալիքներից ազատվելու համար 4 անգամ փոխել են բնակարանը եւ դիմել ոստիկանություն:
Մահմուդը չի բացառել, որ իր հորն առեւանգողները կարող են ֆիլմ նկարահանել արեւմտյան լրատվամիջոցներին վաճառելու նպատակով:
Հիշեցնենք, որ Սադդամ Հուսեյնը անվտանգության նկատառումներով բազմաթիվ նմանակներ է ունեցել եւ հաճախ է օգտվել նրանց «ծառայություններից»: