|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցել միջազգային հանրության հետ, սակայն թե ինչո՞ւ այդ համագործակցությունը չի ստացվում, պետք է հարցնել Եվրոպային: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է Figaro պարբերականին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
«Ես այդ մասին ասել եմ դեռևս ՄԱԿ-ի 70-ամյակին նվիրված ելույթում: Ես ՄԱԿ-ի ամբիոնից կոչ եմ արել միավորել բոլոր երկրների ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում: Բայց դա շատ բարդ գործընթաց է»,- ասել է նա:
Պուտինը հիշեցրել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստան էր եկել Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենք նրա հետ պայմանավորվեցինք հստակ գործողությունների վերաբերյալ: Սիրիայի ափերին մոտեցավ «Շառլ դը Գոլ» ավիակիրը: Հետո Ֆրանսուան մեկնեց Վաշինգտոն, և վերջ. «Շառլ դը Գոլ»-ը հետ շրջվեց ու գնաց: Իրական համագործակցությունը Ֆրանսիայի հետ ավարտվեց` դեռևս չսկսված»,- մանրամասնել է նա: