Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հոկտեմբերի 21-ից սկսում է նոր շարժում՝ «50 plus» անվանմամբ: Այս մասին ասուլիսին հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Այն նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան-Սփյուռք բյուրեղացած հարաբերությունները հենց այս ժամանակաշրջանում: Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների համախմբմանը և դրամական հոսքերի մշտական գալուն՝ Հայաստան ու Արցախ»,- ասաց Արշամյանը։
Նա հավելեց, որ շարժումը հախուռն կերպով սկսվել է Սփյուռքի համայնքներում, երբ քաղաքացիները պահանջել են ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն, այլև՝ գրանցվելով հիմնադրամի կայքում, ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերեն:
«Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա մեկ միլիոն մարդ, մենք ամեն ամիս կունենանք 50 մլն դոլար, եթե ամեն մեկը 50 դոլար փոխանցի: Դրա շնորհիվ տարեկան կունենանք 2.5 մլրդ դոլար»,- ասաց Արշամյանը՝ նշելով, որ 50-ը ոչ թե պարտադիր, այլ՝ սիմվոլիկ թիվ է: