կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-14 14:37
Քաղաքական

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում թաղամաս կառուցելու մտադրություն ունի

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում թաղամաս կառուցելու մտադրություն ունի

«Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարներ են փոխանցում ինչպես նպատակադրված, որ այդ գումարները ծախսվեն կոնկրետ այն նպատակով, ինչի համար ուղարկում են, այնպես էլ շատերը գումար են փոխանցում ու դրա ծախսման նպատակը թողնում հիմնադրամի հայեցողությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նա օրինակ բերեց Լիբանանի հայ համայնքը, որը երկրաշարժի 30-րդ տարալիցի կապակցությամբ որոշել է, որ իր հանգանակած ամբողջ գումարը պետք է օգտագործվի Գյումրիում` բնականաշինության կամ բնակարաններ գնելու վրա:

«Արդեն 41 բնակարան է գնվել, վերանորոգվել, կահույքով համալրվել ու նվիրվել տնակներում ապրողներին: Քանի որ նախորդ տարիներից էլ գումարներ ունենք հավաքագրված, այս տարի էլ մարդիկ նպատակադրված գումարներ ուղարկեցին, գուցե թաղամաս կառուցենք: Այդ գործունեության մեջ կփորձենք ներգրավել նաև մյուս բարերարներին, մեծ բիզնեսմեններին, որոնք արդեն նմանատիպ ծրագրեր իրականացրել են»,- ասաց Արշամյանը:

Նրա խոսքով` քննարկվում է ձևաչափը, որը «Գյումրին առանց տնակների» ծրագիրն ավելի արդյունավետ կդարձնի, և կարճ ժամանակում հնարավոր կլինի ավելի մեծ թվով բնակարաններ կառուցել: