|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի առաջարկությամբ և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է նոր անդամ՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջին (Ջեմբերջյան), ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ի պաշտոնե հաստատվել է որպես խորհրդի անդամ:
Խորհրդի կազմի համալրման հետ կապված` Հիմնադրամի գործադիր վարչությանը հանձնարարվել է համապատասխան փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը սահմանելով 36 հոգի:
Այնուհետև նիստի մասնակիցները դիտել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2010թ. կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, լսել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի զեկույցը` հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին:
Նիստի օրակարգի շրջանակներում Հոգաբարձուների խորհրդի անդամներին կներկայացվի նաև Վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» ընկերության հաշվեքննիչ կազմակերպության եզրակացությունը, որից հետո նիստի մասնակիցները կքննարկեն Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանի զեկույցը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախորդ տարիների աշխատանքների և հետագա զարգացումների, հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին: