|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Այս տարվա մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիր, որում անդրադարձ կա նաեւ միասնական արժույթի ներդրման հարցին։ Ըստ այդմ՝ ՄՄ-ի հիմքի վրա ստեղծվելիք Եվրասիական տնտեսական տարածքում ժամանակի ընթացքում ներդրվելու է նոր՝ միասնական արժույթ, որն ունենալու է թյուրքական «ալթըն» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «վեցնոց»։
Հայաստանը եւս միանալու է այդ միությանը, իսկ դա նշանակում է, որ մեր դրամին փոխարինելու է ալթընը։ Ավելի «սրամիտ» հեռանկար Հայաստանի համար դժվար էր նույնիսկ սարսափ հեքիաթներում նկարագրել։
Պետք է սպասել, որ Մաքսային միության կազմում Հայաստանի առաջին դեմքին կսկսեն կոչել սուլթան, իսկ մեր ազգանուններին կավելանա «օղլու» վերջածանցը։ Սա, իհարկե, կատակ է, բայց առայժմ»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: