|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր լրագրողների հետ հանդիպել էր ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ով ամփոփեց 2016-ի առաջին կիսամյակում մշակույթի նախարարության գործունեությունը:
Yerkir.am-ը փոխնախարարից փորձեց պարզել, թե ի՞նչ ընթացքի մեջ են Հրանտ Մաթևոսյանի թանգարան-կենտրոնի ստեղծման աշխատանքները: Պողոսյանը պատասխանեց, որ, այո, կա նման ծրագիր, արդեն կազմել են նախագիծը, սակայն այժմ կանգնել են ֆինանսական խնդրի առջև: «Քաղաքապետարանի հետ կապված որոշակի խնդիրներ կան` կառուցման տեղանքի առումով: Նախարարությունը հնարավորինս անում է ամեն ինչ, սակայն պետք է հասկանանք, որ ոչ բոլոր հարցերն են մեզնից կախված: Նույնը նաև Համազգային թատրոնի պարագայում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեռևս 2015-ին պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի Հրանտ Մաթևոսյանի թանգարանի շինարարության մեկնարկի համար: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության` 2015-ի հունիսի 18-ի նիստում: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ նշել էր, որ թանգարանի շինարարության ծախսերը կկազմեն 140 մլն դրամ: