|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թալիշ գյուղը Ադրբեջան-Արցախ (Ղարաբաղ) պատերազմում ամենատուժած գյուղն է։ Այս մասին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Այն գրավվել և այրվել է Ադրբեջանի կողմից դեռ 1900-ականներին, այնուհետև ավերվել է 2016-ին և այժմ կրկին գրավվել է», - գրել է Բեգլարյանը։
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Անուշ Ղավալյանն էլ գրել է, որ իր ծնողները և եղբայրը մինչև սեպտեմբերի 27-ը եղել են Թալիշում։
«Գյուղի հուշարձանի այս լուսանկարը ցանկացած բառից ավելի խոսուն է: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող վանդալիզմի և ահաբեկչության այլ ապացույցներ անհրաժե՞շտ են», - գրել է Ղավալյանը։