|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Anonymous հաքերային խումբը հարձակում է գործել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կայքի, նաեւ մի շարք այլ կառավարական կայքերի վրա, այդ թվում` վարչապետի եւ իշխող կուսակցության. տեղեկացնում է Hurriyet-ը: Այդպիսով` հաքերները աջակցել են ցուցարարներին, ովքեր պահանջում են Էրդողանի կառավարության հրաժարականը վերջին օրերին կատարված դեպքերի կապակցությամբ:
«Էրդողանը պետք է հիշի Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաք ճակատագրի մասին եւ հրաժարական տա, քանի դեռ իրադրությունը վերահսկողությունից դուրս չի եկել»,- ասվում է տեսանյութում, որը տեղադրվել է խմբի կողմից Youtube-ում:
Բողոքի ակցիաները Թուրքիայի մի շարք քաղաքներում շարունակվում են արդեն 5 օր: Ցուցարարները պահանջում են իշխանություններից հրաժարվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի այգու ոչնչացման եւ դրա տեղում առեւտրի կենտրոն կառուցելու մտքից: