| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի հակահայկական քաղաքականության հերթական զոհն է դարձել հայկական եկեղեցու կայքէջը:
Թուրքիայի խորհրդարանի անդամ Այքան Այդեմիրը հունիս ամսին ծրագրել է մեկնել Տիգրանակերտ, մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելել է եկեղեցու պաշտոնական կայքէջը ու սկանդալային փաստի առաջ կանգնել: Կայքը արգելափակված է եղել Թուրքիայի խորհրդարանի կողմից՝ որպես «պոռնո» կայք. հայտնում է Asbarez-ը՝ վկայակոչելով Christianpost կայքը:
Այնուհետև Այդեմիրը այցելել է նաև այլ եկեղեցիների կայքէջեր, որոնք ևս արգելափակված են եղել, բայց ոչ նույն պատճառով: Դրանք արգելափակված են եղել միայն Թուրքիայի խորհրդարանի համակարգիչներից օգտվողների համար, սակայն Այդեմիրի բողոքից անմիջապես հետո վերականգնվել են:
«Տիգրանակերտի եկեղեցու կայքէջի վերականգնումը փոքրիկ քայլ է համացանցի ազատության համար Թուրքիայում, սակայն մեծ քայլ՝ խորհրդարանում»,- ասել է Այդեմիրը:
Այդեմիրը եկեղեցու կայքէջի արգելափակումը նկարագրել է որպես «նվաստացուցիչ, ամոթալի և զրպարտիչ» քայլ:
Անդրադառնալով այս դեպքին՝ Hurriyet թերթը գրել է՝ «մի կրակոցով` երկու նապաստակ»՝ փորձելով արդարանալ, թե սա դիտավորյալ քայլ է՝ միաժամանակ և' խորհրդարանականներին, և' փոքրամասնություններին վնաս հասցնելու համար: