|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանը մշտապես կատարել, կատարում և կատարելու է Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում Հայաստանի նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ ռուսական պետական հեռուստաընկերությանը՝ «Ռոսիա 1»-ին, տված հարցազրույցում:
«Հայտնի է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Հայաստանի առջև այդ պայմանագրի շրջանակներում մենք ունենք որոշակի պարտավորություններ: Սակայն ռազմական գործողությունները, որոնք, ցավոք, շարունակվում են, տեղի չեն ունենում Հայաստանի տարածքում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այդ պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ կատարել, կատարում և կատարելու ենք մեր պարտավորությունները: Գիտեք, որ Հայաստանի վարչապետի հետ մշտական անմիջական աշխատանքային շփման մեջ ենք, Հայաստանի ղեկավարությունում որևէ հարց չի առաջանում Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»,- ընդգծել է ՌԴ նախագահը: