Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լոս Անջելեսի քաղաքային իշխանության անդամներն Արցախի դրոշով պաշտպանիչ դիմակներ են կրել` հաջակցություն Արցախի` Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար և գրառում է հրապարակել կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Լոս Անջելեսը Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին է»,- գրել է կոնգրեսականը:
Հոկտեմբերի 5-ին Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Լոս Անջելեսը հպարտ է՝ հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար: Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես կոչ եմ անում Վաշինգտոնի մեր ղեկավարներին՝ իրականացնել կայուն և խիստ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն հաստատելու համար»: Նա նաև շեշտել է, որ Թուրքիան պետք է դուրս գա գործողություններից:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական: