|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։
Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը եթերային տաղավարներում դիմակներ կրելու պահանջի հետ կապված՝ գրություններ է հասցեագրել պարետ Տիգրան Ավինյանին: