Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում գտնվելու ժամանակ հուլիսի 30-ից դիմակներ կրելը պարտադիր կդառնա Ներկայացուցիչների պալատի անդամների, ինչպես նաեւ նրանց օգնականների համար: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«(Ներկայացուցիչների պալատի) անդամները եւ աշխատակիցները պարտավոր կլինեն դիմակ հագնել շենքում գտնվելու ժամանակ»,- մեջբերում է անում հեռուստաընկերությունը Փելոսիի խոսքից: Ելույթների ժամանակ օրենսդիրներին կթույլատրվի հանել դրանք:
Ինչպես նշել է CNN-ը, դիմակներ կրելը պարտադիր դարձնելու որոշումն ընդունվել է այն բանի ֆոնին, որ կոնգրեսական Լուի Գոմերթի մոտ (հանրապետական, Տեխասի նահանգից) հուլիսի 29-ին կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես հաղորդել է Politico թերթը, ավելի վաղ օրենսդիրը հրաժարվում էր դիմակ կրել, քանի որ կանոնավոր կերպով թեստավորում էր անցնում:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկներ է կատարում Միացյալ Նահանգների իշխանությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ պաշտոնական աղբյուրների ամփոփագրերի հիման վրա, ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարկաման ավելի քան 4,4 միլիոն դեպք, մահացել է 150 հազրից ավելի մարդ: