կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-02 19:44
Առանց Կատեգորիա

Համախմբվելու ժամանակ է

Համախմբվելու ժամանակ է

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Տոնոյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ, ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը նույնպես Արցախի Հանրապետությունում է։ «Հրապարակին» հաջողվեց զրուցել 1990-ականների ազատամարտի մասնակից վիրաբույժի հետ։

-Պարո՛ն Տոնոյան, դուք 1990-ականներին նույնպես եղել եք ռազմաճակատում, ի՞նչ զուգահեռներ կարող եք տանել իրավիճակների միջև։

-Մասշտաբները համեմատելի չեն, զենքի տեսակները փոխվել են, վիրավորումներն ավելի ծանր են։ Եվ մեր էրեխեքը ավելի, և մեր սպայական կազմն ավելի քաջ են և խիզախ։ Ոչ թե ավելի քաջ են, քան այն ժամանակ, այդ իմաստով չէ, բայց քաջ են շատ։ Մի խոսքով՝ ամեն ինչ․․․ շատ ուժեղ դիմակայում ենք։

-Որպես քաղաքական գործիչ ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է արվի ռազմական գործողություններին զուգահեռ դիվանագիտական ճակատում, միջազգային մարդասիրական ճակատում՝ «Կարմիր խաչ» և այլն։

-Ես հիմա այնքան կտրված եմ քաղաքական բաներից։ Ես կարծում եմ, որ էդ մարդիկ իրենց գործն անում են, երևի թե, քաղաքական չեմ կարող ասել։ Այս պահին ես իմ գործն  եմ անում։

-Ձեր կուսակցությունն էլ ջոկատներ է կազմել, կարո՞ղ եք զոհերի, վիրավորների մասով որևէ բան ասել։

-Ես ընդհանրապես տեղեկություն չունեմ, հավատացնում եմ Ձեզ։ Հազարից մի զանգ եմ վերցնում, Ձեր զանգը նմանացրեցի մեր ընկերոջ զանգի հետ։ Այս պահին ի՞նչ քաղաքականություն, բերե՛ք՝ համախմբվենք, կռիվ է գնում, երեխեք են զոհվում, մեր սպաներն են զոհվում։ Ի՞նչ քաղաքականություն, ի՞նչ բան՝ «սխալ են անում», «ճիշտ են անում»․ էս պահին հիմա դրա ժամանակը չէ։  Էս պահին համախմբվելու ժամանակ է, էս պահին մոռանալ է պետք է ամեն ինչ, էս պահին պետք է կանգնենք բանակի կողքը։

-Մենք էլ ենք մտածում դրա մասին, բայց դրան զուգահեռ պետք է, չէ՞, նաև դիվանագիտական կորպուսն էլ աշխատի, որ հնարավորինս արյունահեղությունից զերծ մնանք։

-Էդ ամեն ինչը հետո են անում, չէ՞։ Հենց այս պահին ի՞նչ կարող ենք անել, էս պահին դրա ժամանակը չէ։ Էն ժամանակ ի՞նչը լսեցին, որ մի հատ էլ հիմա լսեն։ Հիմա այս պահին հարկավոր է, նորից եմ ասում, ջոկատներ լուրջ համալրել, կամավորները գան-գնան՝ փոխարինելու։ Էդքան մի բան, սրանից ավելին չեմ կարող ասել։

Սերգեյ Առաքելյան