կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 14:02
Քաղաքական

Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ համախմբվելու բանակի շուրջ. Արշավիր Ղարամյան

Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ համախմբվելու բանակի շուրջ. Արշավիր Ղարամյան
Մեր երկրի համար այս օրհասական պահին՝ կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախմբվելու բանակի շուրջ և պաշտպանել երկիրը բոլոր այն անձանցից, ուժերից, ովքեր վտանգում են մեր հայրենիքի անվտանգությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս, ԱՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը։
 
«Համախմբման, մեկ բռունցք դառնալու այս կարևոր հանգրվանային փուլում, պայքարելու, հայի տեսակը պահելու, մեր հայրենիքը հետագա ցնցումներից զերծ պահելու համար չկա այլ ելք, քան միահամուռ պայքարը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական հենարանի հեռացումը։
Համոզված եմ, որ ուժային կառույցների մեր գործընկերները, պատվախնդիր սպաները, սպային հատուկ կեցվածք կընդունեն և կանեն այն, ինչ բխում է մեր հայրենիքի և մեր քաղաքացիների շահերից»,- գրել է Ղարամյանը։