|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը Bloomberg-ում հրապարակված իր՝ «Կովկասում պատերազմը կներքաշի Թուրքիային և Ռուսաստանին» հոդվածում անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում Արցախի շուրջ զարգացումներին և հայտարարել, որ, իր գործունեության ընթացքում առկա հետախուզության համաձայն, Արցախում լուրջ հակամարտության դեպքում հայերը կհաղթեին:
«ՆԱՏՕ-ում աշխատելու իմ չորս տարիների ընթացքում ադրբեջանցիները մի շարք անհույս ռազմական հարձակումներ են ձեռնարկել, որոնք հայերը հեշտությամբ կասեցրել են: Մեր հետախուզական գնահատականները ցույց են տվել, որ հայերը գրեթե հաստատ կհաղթեին, եթե լուրջ հակամարտության հասներ գործը: Ռուսաստանի Դաշնությունը զենք էր մատակարարում և մարզում էր երկու կողմերին, և իրականում ռուսները որոշակիորեն հանգստացնող ազդեցություն են ունեցել», - գրում է Ստավրիդիսը: