Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետախուզական գործակալությունը Սենատի լսումների համար պատրաստել է զեկույց 2021 թվականին գլոբալ սպառնալիքների վերաբերյալ:
Զեկույցը կենտրոնացած է Չինաստանի ու Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների «հասցեին ուղղված սպառնալիքներին»:
Փաստաթղթում ասվում է, որ աշխարհն անցնում է «գլոբալ ռազմավարական մրցակցության» դարաշրջան, երբ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցները`Չինաստանն ու Ռուսաստանը, միջոցներ են մշակում Միացյալ Նահանգների ռազմական գերազանցությունը վիճարկելու համար: Բացի ռազմական միջոցառումներից, խոսվում է «գորշ գոտում» գործողությունների մասին, ինչպիսիք են պրոքսի զորքերի և վարձկանների կիրառումը, կիբերգրոհները, տեղեկատվության մանիպուլյացիան, մրցակիցների տնտեսական հզորությունը խարխլելը և այլն:
Փաստաթղթում Ռուսաստանի զինված ուժերը նշված են որպես ԱՄՆ-ի գոյության պոտենցիալ սպառնալիք, ինչպես նաև Ռուսաստանի սահմանների երկայնքով գտնվող երկրներում ազդեցությունը պահպանելու գործիք, որով Մոսկվան կարող է մարտահրավեր նետել Վաշինգտոնի գլոբալ ղեկավարությանը:
«Մոսկվան ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին դիտում է որպես Ռուսաստանի անվտանգության, նրա աշխարհաքաղաքական հավակնությունների և ներկայիս իշխող ռեժիմի համար ամենակարևոր սպառնալիքը: Արևմուտքի հետ մրցակցելու համար Մոսկվան օգտագործում է տարբեր քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, հետախուզական, հասարակական և ռազմական միջոցներ`միևնույն ժամանակ խուսափելով ուղղակի բախումներից»,- ասվում է փաստաթղթում:
Զեկույցը մանրամասնում է միջուկային և ոչ միջուկային ռուսական ուժերի արդիականացումը: Մասնավորապես՝ ակնկալվում է, որ առաջիկա տարիներին Ռուսաստանը լրջորեն կավելացնի իր միջուկային զինանոցը ոչ ռազմավարական միջոցներով:
ԱՄՆ ՊՆ հետախուզության վարչության զեկույցը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմին և նշել, որ Ռուսաստանը չէր համարձակվում ուղղակիորեն միջամտել ինչպես Լեռնային Ղարաբաղում պատերազմին, այնպես էլ Բելառուսի ներքին գործերին (ընդդիմության ցույցերի ֆոնին), բայց այլ մեթոդներով փորձել է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում համարվում է Կովկասում Մոսկվայի ազդեցության մեծացում: Ըստ զեկույցի՝ ռազմական ուժի սպառնալիքը մնում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի ազդեցության հիմնական լծակը։
Նշվում է, որ ՌԴ–ի միջնորդությունն օգնել է դադարեցնել պատերազմը Արցախում, որը նրան տվել է հնարավորություն մեծացնելու իր ռազմական և տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում։