|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է արտահերթ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած օպերատիվ գործողություններն ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հայ ժողովրդի միասնական ու համախմբված ջանքերի շնորհիվ հնարավոր է լինելու հաղթահարել ցանկացած մարտահրավեր:
Տիգրան Ավինյանն իր հերթին դատապարտել է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության դրսևորած ագրեսիվ և հանցավոր վարքագիծն՝ ընդգծելով, որ հակամարտությունն ուժային տարբերակով լուծելու ցանկացած փորձ անընդունելի է:
Նրանք միասին այցելել են Պաշտպանության բանակին աջակցության ձեռք մեկնած ազատամարտիկներին, զրուցել նրանց հետ, ինչպես նաև եղել են ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներում: