կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-03 13:11
Քաղաքական

Հրաժարականներից մարդկանց կյանքը չի փոխվի

Հրաժարականներից մարդկանց կյանքը չի փոխվի

Քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականները միմյանց հետ ներքին կապ ունեն: Իսկ ահա  Հովիկ Աբրահամյանի` մեծ աղմուկ հանած հրաժարականն այնքան էլ հրաժարական չէր: Առհասարակ լուրջ փոփոխություններ չեն եղել. փոխատեղումները եղել են նույն թիմում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

 

«Ընտրություններից առաջ եւ հետո միշտ լինում են կադրային փոփոխություններ, եւ դրա տակ ավելին փնտրելը խոհանոցային խոսակցությունների նման է»,- նշեց նա:


Սոցիոլոգի խոսքով` այս պաշտոնանկությունների շքերթը հրաշալի PR քայլ էր իշխանական կոալիցիայի համար, քանի որ այժմ բոլորը մտածում եւ խոսում են միայն հրաժարականների մասին: Իսկ ահա ՀԱԿ-իշխանություն ու ամսվա պայքարը հետին պլան է մղվել, եւ եթե այսպես շարունակվի, ապա ՀԱԿ-ը լիովին ուշադրությունից դուրս կմնա:

 

Իսկ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ այս հրաժարականներից ժողովրդի կյանքը չի փոխվելու: Դրանցից հետո բազմաթիվ հարցեր են առաջանում հասարակության մոտ, թե ինչո՞ւ այդպես արվեց. «Կառավարությունը լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնում այս կամ այն նախարարին եւ նրան մեկ ուրիշով փոխարինում, իսկ պատճառների մասին այդպես էլ ոչինչ չի ասվում: Հանրությունն այս կադրային փոփոխություններից դրական փոփոխությունների ակնկալիք չպետք է ունենա»:

 

Ազգագրագետը նշեց նաեւ, որ հրաժարականները շարունակվելու են դեռ մինչեւ ընտրություններ: