կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-24 11:00
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստը

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 25-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
  •  Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,
  • «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման թույլտվություն տրամադրելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը կանոնակարգելու և կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2020 թվականի օգոստոսի 27-ին ստորագրված «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին եւ այլ հարցեր:

Գործադիրի նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: