|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը. հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ նշելով, որ Անկախության պալատում ընթանում է նրա երդման արարողությունը:
ԶԼՄ-ի տվյալներով՝ արարողությանը հրավիրված է մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ եւ Հանրապետության խորհրդի անդամներ, պետական մարմինների և կազմակերպությունների, տեղական գործադիր ու վարչական մարմինների ղեկավարներ, հանրապետական լրատվամիջոցներ, գիտնականներ, մշակույթի ու սպորտի գործիչներ:
Ըստ Բելառուսի Հանրապետության Սահմանադրության` նախագահը ստանձնում է իր պարտականությունները երդման արարողությունից հետո: