Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հայաստանում սեպտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47877 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 268322, վերջին մեկ օրում` 2256 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3617 պացիենտ, վերջին մեկ օրում պակասել է 148-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 43026 անձ, վերջին մեկ օրում 350 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 942 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 292 է: