|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղից դեպի «Զոնալ» թաղամաս տանող հատվածում ծառեր են այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի «Զոնալ» թաղամասի վերջնամասում գտնվող հողատարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել` 15:37-ին: Այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել՝ 30 պտղատու ծառ: