|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Վայոց ձորի Արտավան գյուղի շրջակայքում նախօրերին բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել հանգցնել: Այսօր՝ ժամը 06:59-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
Նշենք, որ Ժամը 23:00-ի դրությամբ վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով ակտիվ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին. իրականացվել է հերթապահություն:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին։ Նույն օրը՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգը ստացվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են մի քանի տասնյակ հրշեջներ, ՀՀ զինված ուժերի և ոստիկանության համակարգի աշխատողներ։ Երեկ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և բնապահպանության նախարար Ա.Մինասյանը։ Հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է Դավիթ Տոնոյանը: