Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային օրակարգ» կուսակցությունը ֆեյսբուքյան տեսակոնֆերանս էր կազմակերպել`«Հարկային քաղաքականության ճգնաժամին» թեմայով:
Քննարկմանը մասնակցել են նաեւ նախկին նախարարներ Վաչե Գաբրիելյանը, Վարդան Արամյանը, Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը:
Տեսակոնֆերանսի հիմնական բանախոսներից, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանն անդրադարձել է ճգնաժամային պայմաններում պետության դերին, որպես պարտատեր սնանկության և հարկային վարչարարության հարակից հարցերին։
Վարազդատ Հարությունյանի խոսքով, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը, մեզ ծանոթ նախորդ ճգնաժամերից տարբերվում է նրանով, որ պետություններն իրենք են սահմանափակում ձեռնարկությունների գործունեությունը: Իսկ այս դեպքում, պետությունը պետք է պոզիտիվ պարտականություն ստանձնի`համաչափորեն նվազեցնելու սահմանափակումների արդյունքում վրա հասնող սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս համատեքստում, անդրադառնալով հայաստանյան իրողություններին, բանախոսը նշում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս օրերին շարունակում է մնալ տնտեսվարողներին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնող պարտատերերի շարքում միանձնյա առաջատարը։
«Արդյունքում մենք ունենք զավեշտի հասնող իրավիճակ, երբ վարկատու կազմակերպությունները (բանկեր եւ վարկային կազմակերպություններ) միահամուռ կերպով եւ արագ արձագանքեցին ստեղծված իրավիճակին եւ տնտեսվարողներին առաջարկեցին վարկային արձակուրդի ռեժիմ՝ փրկելու համար վերջիններին վերահաս սնանկությունից եւ հնարավորություն տալով նրանց վերապրոֆիլավորվելու ու ադապտացվելու նոր տնտեսական իրողությանը, իսկ ահա մյուս կողմից` պետությունը ողջունելով վարկատու կազմակերպությունների նման ողջախոհ վարքագիծը, փոխարենը ինքն էլ իր կողմից որոշակի քայլեր ձեռնակի (օրինակ՝ հարկային արձակուրդ տրամադրի թիրախային ոլորտներին), շարունակում է ՀՀ սնանկության դատարանը հեղեղել հարկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով տնտեսվարողներին սնանկ ճանաչելու դիմումներով, այդպիսով ջուրը գցելով վարկատու կազմակերպությունների ջանքերը՝ փրկել ձեռնարկություններին։ Միայն մարտ ամսին ՊԵԿ-ը 60-ից ավելի դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան, այսինքն՝ 60-ից ավելի տնտեսվարողներին սնանկ ճանաչելու պահանջ։ Սա ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակում պետության կողմից օրինակելի պարտատիրոջ վարք չէ»,-ասաց նա։
Մանրամասները`տեսանյութում: