Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Ֆլորիդայում պահպանողական հանրապետականների համաժողովում, քննադատել է գործող նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը պաշտոնավարման առաջին ամսվա ընթացքում:
«Նա արդեն ցույց տվեց, որ ինքը դեմ է աշխատանքին, ընտանիքներին, սահմաններին, էներգետիկային, կանանց և գիտությանը»,- ըստ RBC-ի՝ ասել է Թրամփը:
Նախկին նախագահի խոսքով՝ Բայդենի քաղաքականությունը կարող է բնութագրվել «Ամերիկան վերջին տեղում» (America last) արտահայտությամբ: Նա նաև բացասաբար է խոսել պետության նոր ղեկավարի հայտարարության մասին`կապված համաշխարհային խնդիրների նկատմամբ Վաշինգտոնի բազմակողմ մոտեցման հետ: «ԱՄՆ-ն չի կարող իրեն թույլ տալ զբաղվել ամբողջ աշխարհի խնդիրներով»,- ասել է Թրամփը:
Նա անդրադարձել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը՝ այն անվանելով «հաջող հանձնում», իսկ դեմոկրատներին անվանել է «Չինաստանի խամաճիկներ»:
Բացի այդ՝ Թրամփը կարծիք է հայտնել, որ Բայդենի օրոք ԱՄՆ–ն արդեն կորցրել է իր կարգավիճակը էներգետիկ ոլորտում և շուտով կախված կլինի Ռուսաստանի նավթից: «Արմատական դեմոկրատների քաղաքականության ներքո բենզինի գինն ընտրություններից հետո արդեն թանկացել է 30% -ով: ...Մենք հիմա նավթի հարցում հույսը կդնենք Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի վրա»,- ասել է նա` հավելելով, որ իր նախագահության տարիներին ԱՄՆ-ն «էներգետիկ գերտերություն» էր: