Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի կառավարման օրոք Ռուսաստանի տնտեսությունը կարող է աճել, կանխատեսում է միջազգային Nomura ներդրումային բանկը:
Փորձագետների կանխատեսումներով՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն առաջիկա տարիներին ավելի քան տոկոսային կետով կաճի:
Nomura-ի մասնագետները վերլուծել են Թրամփի տնտեսական քաղաքականության ազդեցությունը, որը նրանք անվանել են «Ամերիկան ամենից վեր», զարգացող շուկաների վրա: Ըստ նրանց եզրակացության՝ Թրամփի օրոք ամերիկյան տնտեսության չափավոր բյուջետային խթանման եւ «արմատական հովանավորչական միջոցառումների» բացակայության դեպքում 2017-ին ՌԴ-ի ՀՆԱ-ն կկազմի 1,1 տոկոս, իսկ «ռիսկային սցենարի» դեպքում՝ 1.3 տոկոս, փոխանցում է ՌԲԿ-ն:
2017-ի վերջին դոլարը կարժենա 60 ռուբլի: Նշվում է, որ պատժամիջոցների չեղարկման ցանկացած նշան կնպաստի ռուսական արժույթի ամրապնդմանը:
Ըստ որում՝ Թրամփի քաղաքականությունը բացասաբար կազդի մյուս բոլոր զարգացող շուկաների վրա, հատկապես Թուրքիայի եւ լատինաամերիկյան երկրների:
Սպիտակ տան ղեկավարը դառնալով՝ Դոնալդ Թրամփն ընտրել է Ռոնալդ Ռեյգանի «Ամերիկան կրկին մեծ դարձնենք» կարգախոսը: