|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողներին ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են Ադրբեջանի վերաբերյալ ավելի թափանցիկ հայտարարություններով հանդես գալ: Պատճառը, ըստ նրա, Սիրիայում տիրող իրադրությունն է։
«Հաշվի առնելով, թե որքան անկանխատեսելի է իրադրությունը Սիրիայում, տարածաշրջանում ռազմական գործողությունների նույնիսկ մշուշոտ հեռանկարը շատ վտանգավոր է համարվում։ Այդ պատճառով էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի կողմ թողեցին անհասցե հայտարարությունները և նշեցին այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Իհարկե, տեսնելով Ադրբեջանի ղեկավարության վարքագիծը, թույլ տվեք կասկածել, որ Բաքվի հետ հնարավոր է ինչ-որ բան քննարկել։ Բայց միանշանակ է, որ նման հայտարարություններն անհրաժեշտ են: Միջազգային հանրությունը պետք է արձագանքման ավելի կոշտ մեխանիզմներ ձևավորի»։