|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարություն է տարածել, որ իշխանությունից Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարվելը ժամանակի հարց է. նշվում է սեպտեմբերի 14-ին հրապարակված՝ The Washington Post-ի հոդվածում:
Տիխանովսկայան նշել է. «Մենք, որպես երկիր, անցել ենք անվերադարձելիության կետը։ Լուկաշենկոն՝ որպես երկրի ղեկավար, ապագա չունի, և նրա հեռանալն իշխանությունից միայն ժամանակի հարց է»:
Նա հավելել է նաև, որ նախկինի պես չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և այն կարծիքին է, որ հենց ինքն է հավաքել ձայների մեծ մասը։
Բացի այդ՝ Տիխանովսկայան հստակեցրել է, որ ընդդիմությունը կշարունակի երկրում բողոքի ակցիաներ անցկացնել, ինչպես նաև դիմել է այլ երկրների կառավարություններին, որպեսզի դրանք դադարեցնեն համագործակցությունը Բելառուսի կառավարության հետ ու պատժամիջոցներ սահմանեն ընտրությունների արդյունքները կեղծած և իրենց ժողովրդի հանդեպ հանցագործություն իրականացրած անձանց դեմ։
«Մենք չենք կարող երաշխավորել, որ ապագա օրինական և ազատ ընտրված կառավարությունը կպահպանի այդ համաձայնագրերը»,- նախազգուշացրել է ընդդիմադիր քաղաքական գործիչը: