| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ի առաջատարն է:
Առցանց մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերը: 4-րդ տուրում Արոնյանը հաղթեց Իրանը ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային, 5-րդում` Պյոտոր Սվիդլերին, իսկ 6-րդում` Պերեզ Դոմինգեսին:
Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-ական միավոր ունեն Կարլսենը, Նակամուրան և Սոն:
Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:Այն կեզրափակվի սեպտեմբերի 19-ին: