Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մայքրոսոֆթ» ընկերությունը հայտնել է, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ կապված հաքերները փորձել են լրտեսել թե՛ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի, թե՛ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբների աշխատակիցներին՝ ազդելու համար նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների վրա:
«Մայքրոսոֆթն» ընդգծում է, որ կիբերհարձակումների մեծ մասն անհաջողության է մատնվել: ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների շտաբներից էլ հայտնել են, որ սա իրենց համար անակնկալ չէ, գիտեն, որ ընտրություններից առաջ նաեւ հաքերների թիրախում են:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին 2016 թվականի նախագահի ընտրություններին միջամտելու մեջ էր մեղադրել, ինչը Մոսկվան կտրականապես հերքել էր: