Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չեխիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ անհայտ հաքերներ գրոհել են գերատեսչության սերվերները ու կարողացել են մուտք գործել աշխատակիցների էլեկտրոնային փոստ, հաղորդում է BBC–ն։
Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զահորալեկի խոսքով, հաքերների գրոհը նման էր Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա կիբերգրոհին։ Նախարարը հավելել է, թե հաքերները, ամենայն հավանականությամբ, գործել են արտերկրից, սակայն հրաժարվել է հստակեցնել՝ ո՞ր երկրի մասին է խոսքը։