կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-27 03:26
Առանց Կատեգորիա

Microsoft-ը 7.5 միլիոնով վեբ-հասցեներ է գնում

Microsoft-ը 7.5 միլիոնով վեբ-հասցեներ է գնում

Microsoft-ը առաջարկում է վճարել 7.5 միլիոն դոլար Nortel հեռահաղորդակցության ֆիրմայի չօգտագործվող ինտերնետային հասցեների համար:

Nortel ֆիրմայի` վաճառքի ենթակա ակտիվների թվում աճուրդի են հանվել 666624  չորրորդ տարբերակի IP-ով (IP4) վեբ կայքերը:

IP4 բլոկն արժեքավոր է, քանի որ այս սերնդի հասցեները վերջանում են, նաեւ կամաց-կամաց դուրս են գալիս կիրառությունից. մարդիկ սկսել են օգտագործել նոր` IP6 հասցեները:

Գործարքը պետք է հաստատվի կազմակերպիչների կողմից, իսկ մինչեւ ապրիլի 4-ը աճուրդին կարող են միանալ այլ ցանկացողներ նույնպես:

IP4-ը հնարավորություն են տալիս առավելագույնը 4.3 միլիարդ սարքի միանալ: Այդ հասցեների մյուս խոշոր բլոկը վաճառվել է այս փետրվարին եւ նախատեսվում է, որ կշահագործվի 2011-ի վերջին:

Ցանցային ընկերությունները IP6-ին անցնելու գործընթացում են, սակայն այս անցումը բավականին դանդաղ է կատարվում: Եվ ակնկալվում է, որ IP4 հասցեներն ավելի կարժեքավորվեն:

Դեռեւս պարզ չէ, թե ինչու է Microsoft-ը ցանկանում գնել Nortel-ի հասցեները, քանի որ շատ կազմակերպություններ փորձում են իրենց ցանցում փոփոխություններ անել` IP6-ին համապատասխան սարքավորումներով:

Ինչպես գրում է BBC-ին, Microsoft-ի եւ Nortel-ի այս գործարքի արժեքը 11.25 միլիոն դոլար է, դա ավելի բարձր է, քան որոշ ընկերություններ վճարում են .com դոմեյնի համար: