|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առիթով: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղերձում նշված է.
«Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին:
Հայաստանի և Բրազիլիայի միջև հաստատվել են գործընկերային սերտ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը` հագեցնելով այն նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:
Բարձր ենք գնահատում Բրազիլիայի կարևորագույն դերը տարածաշրջանային և համաշխարհային հարցերում: Համոզված եմ, որ ձեր գեղեցիկ և գրավիչ երկիրը շուտով կհաղթահարի համավարակի մարտահրավերը և կշարունակի իր ընթացքը զարգացման ճանապարհով»։