Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիան դեռևս կարող է ԵՄ-ի հետ կնքել ազատ առևտրի մասին համաձայնագիր, բայց ոչ մի դեպքում սպառնալիքի տակ չի դնի իր անկախությունն ու պատրաստ է գործարքի բացակայության տարբերակին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի տեղեղկացմամբ, նշված է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Լոնդոնի ու Բրյուսելի՝ սեպտեմբերի 8-ին մեկնարկելիք բանակցությունների վճռորոշ փուլի նախօրեին հրապարակված հայտարարությունում:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է. «Դեռևս կա համաձայնագիր, որին կարելի է հասնել։ Մենք սեպտեմբերին լարված աշխատելու ենք, որ դրան հասնենք։ Դրա հիմքում ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ մեր ողջամիտ առաջարկն է, ինչպիսի համաձայնագրի ԵՄ-ն հասել է Կանադայի և շատ այլ երկրների հետ։ Նույնիսկ այս ուշ փուլում, եթե ԵՄ-ն պատրաստ է իր դիրքորոշումը վերաիմաստավորել ու դրան համաձայնել, ես ուրախ կլինեմ: Բայց, հանուն այս նպատակի, մենք չենք կարող զոհաբերել այն, ինչն ընկած է պետության անկախության հիմքում, և դա չենք անի»:
Որպես ծայրագույն վերջնաժամկետ՝ պաշտոնյան նշել է հոկտեմբերի 15-ը, երբ նշանակված է ԵՄ գագաթնաժողովը: «ԵՄ-ն անչափ հստակ է ձևակերպել ժամանակացույցը, և ես՝ նույնպես։ Որպեսզի համաձայնագիրը մինչև տարեվերջ ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է, որ մեր եվրոպացի բարեկամների հետ համաձայնությունը ձեռք բերվի ԵՄ գագաթնաժողովի անցկացման ժամանակ՝ հոկտեմբերի 15-ին։ Հետևաբար, իմաստ չունի այդ օրվանից հետո ժամկետի մասին մտածել։ Եթե մենք մինչ այդ պահը չկարողանանք պայմանավորվել, ապա չեմ կարծում, որ մեր միջև կլինի ազատ առեւտրի մասին համաձայնագիր: Բոլորս պետք է սա ընդունենք ու առաջ շարժվենք»,- հստակեցվում է փաստաթղթում: