կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-05 12:23
Արցախ

ԱՀ պարետն այցելել է Նորշենի համայնք, որտեղ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ

ԱՀ պարետն այցելել է Նորշենի համայնք, որտեղ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ

Սեպտեմբերի 4-ին ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այցելել է Մարտունու շրջանի Նորշենի համայնք, որտեղ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:

«Շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ ԱՀ պարետը ծանոթացել է համայնքում իրականացվող աշխատանքներին, քննարկել մի շարք կազմակերպչական և այլ բնույթի հարցեր:

Ժիրայր Միրզոյանը հետաքրքրվել է իրականացվող հակահամաճարակաբանական միջոցառումներից, ապա այցելել բուժկետ՝ ծանոթանալու առկա հնարավորություններին՝ աշխատանքային պայմաններից մինչև դեղորայքային ապահովվածություն:

Պարետը հանդիպել է նաև բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, պատասխանել հետաքրքրող հարցերին:

Նորշեն կատարած շրջայցի վերջին կանգառը գյուղի տարածքում ոստիկանության կողմից տեղադրված անցակետերում էր, որտեղ պարետը ծանոթացել է տեղում կազմակերպվող գործընթացներին»,- նշվում է հաղորդագրությունում: