Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հրամանով ստեղծվել է գլխավոր դատախազին առընթեր նոր գիտամեթոդական խորհուրդ:
Վերջինս ունի ՀՀ գլխավոր դատախազին առնթեր խորհրդակցական մարմնի կարգավիճակ, և նպատակն է գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել ՀՀ դատախազության ստորաբաժանումներին իրենց գործառույթներն իրականացնելիս, համագործակցել ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների և ակադեմիական կենտրոնների, օտարերկրյա իրավապահ մարմինների համանման խորհուրդների հետ:
Արթուր Դավթյանի այս նախաձեռնությունը պայմանավորված է հիմնականում դատախազության գործունեությունը գիտականորեն առավել հիմնավորված և միջազգային լավագույն փորձի հենքի վրա շարունակաբար կատարելագործելու հրամայականով՝ հաշվի առնելով հանցավորության շարժընթացում արձանագրվող միտումները, քրեական արդարադատության ոլորտում զարգացող միջազգային չափանիշեների տեղայնացման խնդիրը, քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունմամբ դատավարական նոր ընթացակարգերի նախատեսումը։
Բացի այդ, պետական շահերի պաշտպանության ոլորտում վերջին տարիներին դատախազության նկատելի ակտիվացումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը ևս առաջացնում են դատախազության աշխատանքներում նորարարական մոտեցումներ և ուղղություններ ներդնելու և այդ նպատակով գիտական առավել լայն պոտենցիալ օգտագործելու անհրաժեշտություն:
Գիտամեթոդական խորհրդի հիմնական խնդիրներ են մշակել գիտականորեն հիմնավորված խորհրդատվական բնույթի նյութեր դատախազական գործունեության ուղղությունների իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց հարցերի վերաբերյալ, ներկայացնել առաջարկություններ հանցավորության դեմ պայքարի ուղղությունների և եղանակների մասին, վերլուծել ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացումները:
ՀՀ գլխավոր դատախազի նշված հրամանով Գիտամեթոդական խորհրդի կազմում ընդգրկվել են՝
Խորհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ և կարող են կենսագործվել ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով: