Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
8 տարի առաջ՝ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին, պայթեցվեց Երևանի կրկեսի հին շենքը՝ նոր գերժամանակակից և ավելի ընդարձակ շինություն ունենալու պայմանով։ Նախատեսված էր, որ կրկեսի շենքը շահագործման կհանձնվի 2014 թվականին, սակայն մինչ օրս այն դեռ կառուցման փուլում է։
Կրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ այս պահին ակտիվ ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքները։
Ի դեպ, Երևանի կրկեսի ապակյա գերժամանակակից շինությունն ունի հրակայուն գմբեթ և ավելի քան 2 հազար նստատեղ։ Նոր շենքն 8 հարկանի է՝ 6–ը` վերգետնյա, 2–ը` ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճում 2350 նստատեղ կա։ Առաջին հարկի բարձրությունը 4 մետր 50 սմ է, 2-ից 5-րդ հարկերից յուրաքանչյուրի բարձրությունը` 3 մետր 30 սմ, վերջին հարկինը` 4 մետր 10 սմ։
Թե որ փուլում են Երևանի կրկեսի շինարարական աշխատանքները, կարող եք դիտել տեսանյութերում: