Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆեյսբուքյան օգտատեր Մենուա Սողոմոնյանն իր էջում գրում է․
«Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը ներկայացվել է բուհերին, գիտական կազմակերպություններին ու այլ շահագրգիռ սուբյեկտների՝ քննարկելու և կարծիք տալու։ Հասկանալով հանդերձ, որ նախագիծը գտնվում է խիստ անմշակ փուլում, այդուհանդերձ շատ դրույթներ առնվազն տարակուսանք են հարուցում։ Դրանցից մեկն այն է, որ նախատեսվում է պետական բուհերի կառավարման խորհուրդների կազմի հիսուն տոկոսի նշանակումը նախարարության կողմից։ Գուցեև հետագայում փոխվի այս դրույթը, և, հուսով եմ, կփոխվի, սակայն տարակուսելին պետության մոտեցումն է՝ բուհերի կառավարման վերահսկողությունը իր ձեռքում պահելու հարցում, մինչդեռ վերջին տարիներին բարձրագույն կրթության թեմատիկան արտահայտելիս մշտապես թմբկահարվել է բուհերի ինքնավարությունը․․․էլ ի՞նչ ինքնավարություն։ Տարակուսելի և ողջունելի այլ դրույթների մասին դեռ առիթներ կունենանք արտահայտվելու»։